Airbnb-ում վաճառվում է Բարբիի տունը: Եռահարկ առանձնատանը կա 2 ննջասենյակ, 2 լոգասենյակ, մեդիտացիայի տարածք, արհեստանոց, խոհանոց եւ կինոթատրոն: 

Այդ ամենը ներկված է հայտնի տիկնիկի սիրելի գույնով՝ վառ վարդագույն, հաղորդում է Euronews-ը: Քանի որ Բարբին շատ մասնագիտություններ ունի, առանձնատանը կարելի է գտնել ոչ միայն առօրյա հագուստներ, այլ նաեւ տիեզերագնացի կամ հրշեջի համազգեստ:   

Առանձնատանը կարող է հանգրվանել 4 մարդուց բաղկացած միայն մեկ խումբ 2 օրով՝ հոկտեմբերի 27-29-ը: Այն կարելի է ամրագրել հոկտեմբերի 23-ին: Այդպիսով Airbnb-ը՝ միավորվելով տիկնիկի արտադրող Mattel ընկերության հետ, նշում է իր 60-ամյակը: