Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը քրդական «Ինքնապաշտպանության ազգային ուժեր» ձեւավորմանը մեղադրել է Սիրիայի հյուսիս-արեւելքում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Ավելի վաղ հրադադարի ռեժիմ սահմանելու շուրջ Անկարան եւ Վաշինգտոնը համաձայնության էին եկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Ընդ որում, նախարարությունը հայտնել է, որ համաձայնությունը պահպանելու համար ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կշարունակվի:

Թուրքիան համաձայնել էր 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի քրդական ստորաբաժանումները լքեն Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության սահմանային գոտին: