Մենք Հայաստանի աշխատող մարդիկ ենք, եւ տեղի փողի բարձրացման պատճառով մեր բիզնեսները տուժում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շենգավիթ վարչական շրջանի շինանյութի շուկայի աշխատակիցներից Վարդանը:

«Այսօր Երեւանի տոնն է, ու մենք՝ աշխատողներով, չէինք ուզի տոնը փչացնել: Բայց մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ձմեռն է մոտենում, եւ բոլոր ֆինանսական պարտականությունները չենք կարողանալու լուծենք: Մեզ արդեն կանչել եւ տեղեկացրել են, որ տարածքների վարձակալության գները բարձրանալու են: Թե ինչքանով է բարձրանալու՝ նրանց անձնական որոշումներն  է: Էսօր հավաքվեցինք, բողոքեցինք, կանչեցին, գնացինք, որ պատասխանը լսենք, ասեցին` 3 օրվա մեջ կլինի լուծումը»,- ասաց շինանյութի շուկայի աշխատակիցներից Վարդանը:

Նրա խոսքով` իրենց համարա ամեն մի ժամը բավական ծանր է, քանի որ բազմաթիվ կազմակերպություններ, որոնց շինանյութ են մատակարարում, սպասում են իրենց զանգին:

«Հիմա երկրի բիզնեսի մի զարկերակն են կանգնեցրել, բիզնեսի մի զարկերակ կանգնած է հիմա, քանի որ  ՀՀ-ում բիզնեսով զբաղվողները մեր արձագանքին են սպասում: Ու հիմա մեն ք երեք օր սպասելու ենք, որ կարող է բարձրանա, կամ իջնի, հիմա մեր խնդիրը արագ լուծումներ տալն է: Մենք չգիտենք եւ մեզ չեն բացատրել, թե թանկացումն ինչով է պայմանավորված: Խնդիրը վերաբերմունքն է մեր նկատմամբ, մենք հարցը տալիս ենք, ասում են՝ մենք ենք լուծողը, ուզում ենք՝ գինը բարձրացնում ենք, ուզում ենք՝ ցածրացնում ենք, չեք ուզում, 10 տարի այստեղ աշխատել եք, գնացեք»,- ասաց նա` հավելելով, որ բոլորը այժմ սպասում են գործադիր տնօրինության խոսքին, սակայն իրենք էլ պատասխան չունեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթի «Եռանկյունի» շինանյութերի շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ տարածքների վարձակալության գների բարձրացման:

Նրանք նշում են, որ եթե հարցին լուծում չտրվի, իրենք պայքարն ավելի ակտիվ կերպով են կազմակերպելու: