Օգոստոսի 5-ին մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում գտնվող ջրանցքի մաքրման աշխատանքներ կատարելիս անձը չպարզված տղամարդու դիակ էր հայտնաբերվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին պարզվել է դիակի անձը․ մայիսի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 36-ամյա Ա. Հարությունյանն էր։

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։