Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, մի շարք այլ ստորաբաժանումների հետ համատեղ միջոցառումներով, բժշկական կենտրոնից բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 53-ամյա մի բնակչի, որը մայիսի 23-ից Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր կեղծ ձեռնարկատիրության մեղադրանքով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: