Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:50-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 55 RR 575 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե արգելապատնեշին եւ մի պտույտ շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: