Երեւանում հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13: 00-ի սահմաններում մի քաղաքացուհի այցելել է «Պետական վերահսկողության ծառայության» վարչական շենք եւ պահանջել է, որպեսզի ինքը մտնի ներս:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, շենքի պահպանությամբ զբաղվող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության գնդի ոստիկանը արգելել է նրան մտնել ներս, քանի որ դա կդիտվեր օրենքի խախտում, երբ քաղաքացուհին չի ունեցել անցաթուղթ, ինչը դուր չի եկել քաղաքացուհուն: Նա կոտրել է ծառայության արգելափակոցի ցուցատախտակը եւ էլի մի քանի իրեր:

Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանած հերթապահ խումբը այդ քաղաքացուհուն, ով Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Արմենուհի Հ.-ն է, բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին, այնուհետեւ բաց է թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: