Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու տնտեսական էֆեկտը արդեն զգացվում է, որովհետև ԵԱՏՄ երկրներից մարդիկ գալիս են մեքենա տանելու և մի քանի օր մնում են այստեղ։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, Գյումրիում, լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը։

«Էն փաստը, որ այսօր տարբեր ավտոներմուծող կազմակերպություններ արդեն իսկ տարածքներ են վարձել Գյումրիում որպեսզի իրենց գործունեությոնը  իրականացնեն այստեղ: ԵԱՏՄ երկրներից մարդիկ գալիս են այստեղ, հյուրանոց են վարձում, մնում են»,- ասաց նա:

ՊԵԿ տեղակալը նշեց, որ մեքենաների ներմուծումը հունվարի 1-ից նվազելու է եւ տարբեր դրույքաչափեր են կիրառվելու ֆիզիկական եւ իրավաբանանկան անձանց համար:

Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ Գյումրիի Հյուսիսային  մաքսատունը նախատեսված է ոչ միայն ավտոմեքենաների, այլ նաեւ մնացած ապրանքների համար, որոնք մուտք կգործեն Հայաստան: