Կատալոնիայի ղեկավար Քուիմ Տորրան Իսպանիայի կենտրոնական կառավարության հետ բանակցությունների կոչ է արել կատալոնացի առաջնորդների դատավճռի հետ կապված 5 օր շարունակվող ցույցերից հետո, հաղորդում է Reuters-ը:

«Մենք Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարին կոչ ենք անում նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Տորրան՝ հավելելով, որ այս շաբաթ տեղի ունեցած բռնությունը չի արտացոլում կատալոնական անկախության համար շարժման խաղաղ բնույթը:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի մի շարք քաղաքներում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով մոտ 90 մարդ է տուժել, ավելի քան 30-ը ձերբակալվել է: