Հայաստանի հեղինակությանը ընդհանրապես չի հարվածի «Սանիթեքի» արբիտրաժային դատարան դիմելը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողներին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ընդհանրապես չի հարվածի վարկանիշին, որովհետեւ խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է եւ լավ աշխատանք է կատարել: Այսինքն մենք շատ պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին, մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեքը» պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը, ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր կապված «Սանիթեք»  ընկերության հետ եւ մտահոգությունը կուսումնասիրվի, արդյոք այս պրոցեսը եղել է ճիշտ եւ չեն եղել օրենքի խախտումներ»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը միակողմանիորեն խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ: Վերջինս էլ հայտարարել է, որ մտադիր է դիմել միջազգային արբիտրաժ: