Իհարկե, արդարացված էր մի քանի օր Երեւանում փակ փողոցների առկայությունը: Այսպես արձագանքեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողի այն դիտարկմանը, թե արդեն մի քանի օր Երեւանում տոնի հետ կապված միջոցառումների պատճառով փողոցներ են փակվում:

«Իհարկե, արդարացված է, բա եթե բեմեր են հավաքվում 12 վարչական շրջաններում մեծ համերգներ են տեղի ունենում, որոնք երբեւիցե տեղի չոն ունեցել, բնականաբար արդարացված է»,-ասաց նա:

Անդրադառնալով Երեւանի ավագանիի ընդդիմադիր հատվածի քննդատություններին` տրանսպորտային ցանցի բարելավմանն ուղղված քննադատություններին,  նա ասաց, որ ինքը լուրջ չի վերաբերում նրան,որ կարելի էր մեկ տարում նոր տրանսպորտային ցանց ներդնել քաղաքում:

Նա նշեց, որ իրենք իրենց աշխատանքները շարունակում են նախկինում այս ուղղությամբ արված հետազոտության արդյունքների վրա, դրանք դրվել են իրենց աշխատանքնների հիմքում: