Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ պայմանավորվածությունը չկատարվի, թուրքական բանակը կվերականգնի իր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում, հայտնում է РБК-ը։

Նա նշել է, որ պայմանավորվածության համաձայն, 120 ժամվա ընթացքում քրդական «ազգային ինքնապաշտպանական ջոկատները» պարտավոր են լքել անվտանգության գոտին։ «Այսօր երկրորդ օրն է։ Երեքշաբթի երեկոյան ժամկետն ավարտվում է,- ասել է նա,- Եթե պայմանավորվածությունը չկատարվի, 120 ժամը լրանալուն պես մենք կշարունակենք գործողությունը եւ կշարունակենք գլխատել ահաբեկիչներին»։