Բաքվում ընդդիմության հանրահավաքի ժամանակ 60 մարդ է կալանավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ադրբեջանական մայրաքաղաքի ոստիկանական վարչությանը։

«220 մարդկանցից կազմված խումբը Բաքվի կենտրոնում ընդդիմության անօրինական հանրահավաքի ժամանակ փորձել է ներխուժել մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտակայքում գտնվող հրապարակ, 60 մարդ կալանավորվել է։ Նրանցից 18-ի գործը կուղարկվի դատարան, 42-ը նախազգուշացվելուց հետո ազատ են արձակվել»,- հայտնել են ոստիկանությունում։

Ավելի վաղ Բաքվի իշխանությունները թույլ էին տվել ընդդիմադիր Ազգային խորհրդին հանրահավաք անցկացնել, սակայն ոչ քաղաքի կենտրոնում, այլ «Նեֆթչի» սպորտային ակումբի Ղարադաղի ուսումնամարզային բազայի ստադիոնում։ Ընդդիմությունը հայտարարել էր, որ հենց կենտրոնում է մտադիր հանրահավաք անցկացնել։ Ոստիկանությունը կալանավորել է «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին։ Բաքվի կենտրոնում ինտերնետային հասանելիությունը սահմանափակ է եղել։