NASA-ն իր կայքում տեղադրել է լուսանկար, որն արվել է Hubble աստղադիտակով։ Դրանում պատկերված է պարուրաձեւ գալակտիկան, որը նման է, ինչպես նշում են տիեզերական գործակալությունում, «այլ հարթությունում պորտալի», հայտնում է РБК-ն։

«Այդ լուսանկարում, որ արել է Hubble աստղադիտակը, NGC 4380 գալակտիկան նման է գիտական ֆանտաստիկայից կամ ֆանտաստիկ ֆիլմից հատուկ էֆեկտի, այն պտտվում է ինչպես պարույր՝ կարծես այլ հարթությունում փայլող պորտալ լինի»,- ասվում է NASA-ի հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, նշվում է, որ NGC 4380-ի նման պարուրաձեւ գալակտիկաները բավական հաճախ են հանդիպում տիեզերքում։

«Հաճախ նման գալակտիկաներում աստղերի հսկայական կուտակումները հաշվվում են հարյուրավոր միլիարդներով, դրանք տափակ սկավառակի տեսք ունեն, երբեմն կենտրոնում կլոր ելուստով։ Պարույրի նրբագեղ ոլորանները, որոնք կարծես փոշու մուգ բծեր լինեն, փաթաթված են ուռուցիկ միջուկի վրա, որը վառ փայլում է եւ աստղերի ամենամեծ խտացումն ունի»,- պարզաբանում է NASA-ն։