«Ավրորա» մրցանակը այն ռեսուրսների միավորման ծրագրի կարեւոր մասն է, որոնք կարող են օգնել մեր հավակնորդների եւ հաղթողների մարդասիրական աշխատանքում։ Այս մասին հոկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

«Մենք ստեղծել ենք մարդասերների հանրություն։ Մենք փորձագետներին ենք փոխանցում այն որոշման իրավունքը, թե ով կստանա փողը, նրանք ամեն ինչ մեր փոխարեն որոշում են»,- ասաց Աֆեյանը։

Նախաձեռնության մյուս համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հույս հայտնեց, թե  իրենք հաջողությամբ կշարունակեն այս շարժումը, որպեսզի ցեղասպանություն ապրած շատ մարդիկ կարողանան շատ հաջողակ լինել կյանքում։ «Հուսով եմ, որ մենք երկրորդ հնարավորություն կտանք մյուսներին։ Սա Վարդանի, Նուբարի կամ Ռուբենի անձնական նախագիծը չէ, սա ողջ հայ ազգի նախագիծն է եւ նրանց, որոնք մեզնից մեկն են դարձել»,- հայտարարեց նա։