Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում ընդունել է հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Քաղաքապետ Մարությանը հյուրին է հանձնել Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման հավաստագիրը:

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 8-ին Երեւանի ավագանին միաձայն հավանություն տվեց քաղաքապետի առաջարկին՝ հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար Միխայիլ Պիոտրովսկուն շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչումը: