Անազնիվ Հիլարին կրկին անցել է իր գործին, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական մրցավազքում իր նախկին օպոնենտ Հիլարի Քլինթոնի հասցեին:

«Նա անվանում է կոնգրեսական Թուլսի Հաբարդին «Ռուսաստանի ֆավորիտ», իսկ Ջիլ Սթեյնին՝ «ռուսական ակտիվ»: Ինչպես դուք, հավանաբար, լսել եք, ինձ եւս անվանել են Ռուսաստանի մեծ սիրահար (իրականում, ես իսկապես սիրում եմ ռուս ժողովրդին: Ես սիրում եմ բոլոր ժողովուրդներին): Հիլարին խելագարվել է»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հարցազրույցի ժամանակ անվանել էր ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, կոնգրեսական Թուլսի Հաբարդին «Ռուսաստանի ֆավորիտ»: