Ոչ ոք` այդ թվում երեխայի ծնողները, իրավունք չունեն շահագործելու երեխաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Հենց նոր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի տեսա, ով մոտենում էր մեքենաներին և ըստ ամենայնի գումար խնդրում: Գիշերվա այս ժամին, անչափահաս երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում: Բնականաբար զանգեցի ոստիկանություն: Իրավապահ մարմինները հնարավորինս զգոն պետք է լինեն այս երևույթի նկատմամբ: Կոչ եմ անում նաև քաղաքացիներին նման դեպքեր նկատելիս անհապաղ դիմել ոստիկանություն զանգելով 1-02:

Ոչ ոք, այդ թվում ծնողները, իրավունք չունեն շահագործելու երեխաներին»,–նշել է նա: