Թուրք զինծառայող է սպանվել, եւս մեկ զինվոր վիրավորվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում քուրդ ապստամբների հարձակման հետեւանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի Պաշտպանության նախարարությանը:

Ինչպես հայտարարել են Թուրքիայի Պաշտպանության նախարարությունում, զինծառայողների վրա հարձակումը կատարվել է շաբաթ Թել Աբյադում հետախուզական առաքելության ժամանակ:

Ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր «գլխատել» քուրդ ապստամբներին, եթե նրանք չլքեն այսպես կոչված «անվտանգության գոտին» հոկտեմբրի 22-ի երեկոյան: