Հնդկաստանում սկանդալի պատճառ է դարձել սոցիալական ցանցում հայտնված քոլեջի ուսանողների լուսանկարը, որոնք հանձնում են քննությունները՝ գլխներին թտվարաթղթե տուփեր կրելով, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Լուսանկարներն արվել են քիմիայի քննության ժամանակ Քարնաթաք նահանգի Հավերի քաղաքում գտնվող Բհագաթ նախապատրաստական քոլեջում:

Լուսանկարում ուսանողները նստարաններին նստած են՝ գլխներին թտվարաթղթե տուփերով, որ միմյանցից արտագրելու հնարավորություն չունենան:

Քոլեջի ղեկավարը ներողություն է խնդրել շրջանի իշխանություններից այդ միջադեպի համար: