Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, շարունակվում է #AraratChallenge փառատոնը։

Փառատոնի շրջանակներում իրականացվում են կրթական միջոցառումներ, որոնք ներառում են սեմինարներ, շախմատի մրցաշար, Արարատին նվիրված արվեստի առարկաների ստեղծում, «Cardboardia» ինտերակտիվ արվեստի հարթակը եւ այլն:

Ժամը 16։00-ին նախատեսվում է Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի «Պետյան եւ Գայլը» սիմֆոնիկ հեքիաթը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ։

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 14-21-ը անցկացվում է #AraratChallenge փառատոնը։  Այն Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի ձեռնարկումն է: Ֆորումը միավորում է աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական եւ մարդասիրական  ոլորտների լավագույն ներկայացուցիչներին՝  քննարկելու համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու եւ տեղական զարգացումը խթանելու ամենանորարար ու հեղափոխական ուղիները:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am