Աֆղանստանի կենտրոնական հատվածում գտնվող Վարդակի նահանգապետի նկատմամբ մահափորձ է կատարվել շաբաթ Մայդանշախրեում, որն այդ նահանգի վարչական կենտրոնն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աֆղանական 1TV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ականապատ մեքենան պայթեցվել է այն պահին, երբ հարեւանությամբ անցնում էր նահանգապետի ավտոշարասյունը: Նրա մամուլի քարտուղարի խոսքով՝ նահանգի ղեկավարը չի տուժել:

Հեռուստաալիքը նաեւ տեղեկացրել է, որ պայթյունի արդյունքում կան զոհեր տեղաբնակների շրջանում, որոնք գտնվել են պայթյունի վայրի մերձակայքում, սակայն նրանց հստակ թիվը չի նշվում: