Կրասնոյարսկի մարզում Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 210.1 հոդվածի («Հանցագործ հիերարխիայում բարձրագույն դիրքի զբաղեցում») հատկանիշներով հետաքննության շրջանակում ձերբակալվել է 1965 թվականին ծնված տղամարդ, հաղորդվում է Սպեցնազ-ՊՌՈ-ի Youtube-ալիքում:

Նշվում է, որ ձերբակալման ուղղությամբ գործողություններ են իրականացվել Կրասնոյարսկի մարզի ՆԳՆ-ի քրեական հետախուզության վարչության աշխատակիցների կողմից՝ Արագ արձագանքման հատուկ ջակոտի ուժայինների աջակցությամբ:

Կասկածյալն այսպես կոչված «օրենքով գող» է եւ հանցագործ աշխարհում կրում է «Կոստյա Կանսկի» մականունը: Ներկայումս հանցագործը ձերբակալված է՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական դատավարության օրենսգրքի 91 հոդվածի հիման վրա: