Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի կողմից անցկացվող գործողությունները խիստ անհանգստացնող են եւ կարող են վտանգել քաղաքական կարգավորմանը, «Ռոսիա 1» ալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Բորորին շատ մտահոգում է Սիրիայի հյուսիս-արեւելքում իրադարձությունների զարգացումը, որտեղ այժմ տեղի ունեցողը պոտենցիալ վնաս է ներկայացնում քաղաքական կարգավորման համար», ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդիպել Սոչիում: