Երեւանն ունի լավ կառավարման խնդիր, որից բխում են մնացած բոլոր խնդիրները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Երեւանն ունի լավ կառավարման խնդիր, որից բխում են մնացած բոլոր խնդիրները` տրանսպորտի խնդիր, վերելակի խնդիրը: Եթե մենք կարողանանք լավ կառավարման հիմքերը դնել, որը դեռ այս մեկ տարվա ընթացքում չենք կարողացել անել, ապա մեր խնդիրները հերթով եւ արագ կերպով կսկսվեն լուծվել: Լավ է, որ աղբի խնդիրը լուծված է, բայց վատ է, որ դա տեղի է ունեցել 1 տարվա ընթացքում, որովհետեւ կարծում եմ` դա չափազանց երկար ժամանակահատված էր՝ հաշվի առնելով, որ դեռ շատ ավելի բարդ խնդիրներ ունենք լուծելու, որոնք կարծում եմ` երեւանցին ավելի սեղմ ժամկետներում է ակնկալում լուծել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պետք է անել քաղաքն ավելի լավ կառավարելու համար, Խաժակյանն պատասխանեց, որ իր կարծիքով՝ երեւանցիներն ավելի խիստ պահանջներ պետք է ներկայացնեն եւ ավելի սեղմ ժամկետներում պահանջեն խնդիրների լուծումը: