Orange ֆրանսիական հեռուստահաղորդակցական ընկերությունը վաճառում է Նիգերիայում իր բիզնեսը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Նիգերիայում ընկերության մամուլի քարտուղար Ռոնի Ալխասանին: Վերջինիս խոսքով՝ ներկայումս բանակցություններ են անցկացվում ընկերության հնարավոր գնորդ Zamani Com S.A.S.-ի հետ չմարված վարկերի եւ ընկերության հարկերի շուրջ:

Նիգերիայում Orange-ի գործունեությանը վնաս է հասցվել երկրում բարդ շուկայական պայմանների պատճառով: Փետրվարին ընկերությունը հայտարարել էր, որ դիտարկում է բիզնեսի համար բոլոր տարբերակները, եւ Նիգերիայի դատարանը մասնագետ է ներգրավել ընկերության ներսում իրավիճակն ուսումնասիրելու եւ վարկատուների հետ բանակցությունները վարելու համար: