ԱՄՆ-ում հրազենային վնասվածք է ստացել 11 ամսական երեխա. ողբերգական դեպքը տեղի է ունեցել, երբ նա նստած էր ավտոմեքենայում իր խորթ մոր հետ, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ սարսափելի դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Հանթինգ Պարկի արվարձաններում շաբաթ, ժամը 19:15-ի շրջանում:

11 ամսական երեխայի ուղղությամբ կրակել են 4 անգամ: Նա ստացել է վնասվածքներ ծոծրակի, կրծքի եւ հետույքի շրջանում:

Նշվում է, որ խորթ մայրն անմիջապես չի նկատել, որ երեխան վիրավոր է եւ այդ ժամանակ դեռեւս մի քանի խաչմերուկ մեքենահով անցել է: Տեսնելով երեխայի վիճակը՝ կինը տեղափոխել է փոքրիկին հիվանդանոց, որտեղից նա կրիտիկական վիճակում կրկին հոսպիտալացվել է մեկ ուրիշ բժշկական կենտրոնում: