Վոլգոգրադում № 100 մանկապարտեզի տնտեսական գծով տնօրենի 47-ամյա օգնականի մարդասպանը կնոջը խեղդամահ անելուց եւ նրա մարմինը թաքցնելուց հետո փորձել է հեռանալ Ռուսաստանից, սակայն ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, հաղորդում է V1.RU-ն:

Գործընկերուհու՝ աշխատանքի չներկայանալու պատճառով անհանգստացած աշխատակիցները փորձել են զանգահարել կնոջը: Որոշ ժամանակ անց հեռախոսազանգերին պատասխանած անծանոթը փորձում էր կեղծել մանկապարտեզի աշխատակցուհու ձայնը:

Ուրբաթ՝ հոկտեմբերի 18-ին, անհայտ կորած կնոջ 26-ամյա դուստրը դիմել էր ոստիկանություն մոր կասկածելի անհետացման պատճառով՝ պատմելով նաեւ հեռախոսազանգի ընթացքում տարօրինակությունների մասին:

Վոլգոգրադի կենտրոնական շրջանի հետաքննիչները հարուցել էին քրեական գործ սպանության հատկանիշներով եւ սկսել էին զոհվածի որոնումները:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ մարդասպանը Վրաստանի քաղաքացի է, որը երկար ժամանակ աշխատում էր Վոլգոգրադում:

Սպանված կնոջ դին հայտնաբերել են Վոլգոգրադի արվարձաններից մեկում լքված շենքի նկուղում:

Սպանության կասկածյալի խոսքով՝ կնոջ սպանության պատճառը հանկարծակի կոնֆլիկտն էր փողի համար, նշել են քննչական կոմիտեում: Հետաքննւթյան տվյալներով՝ կինը ֆինանսական օգնություն էր տրամադրում տղամարդուն եւ թանկարժեք նվերներ նվիրում նրան: Այդ առիթով կինը նախատել էր դրանում իր սիրեցյալին հոկտեմբերի 15-ին, ինչով եւ հրահրել էր տղամարդու զայրույթը: Սկզբում նա հարվածել էր կնոջ դեմքին, այնուհետեւ խեղդել:

Փախուստի դիմած հանցագործին հետաքննիչները ձերբակալել են. նրա մոտ հայտնաբերել են ավտոբուսի տոմս, որով նա պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս մի քանի ժամ անց: