ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառման մեջ անվանել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին Մարկ Էսպերանտո: Դրանից հետո գրառումը հեռացվել է, սակայն հեռատես ռուս ԶԼՄ-ները պահպանել են ԱՄՆ-ի նախագահի սխալի մասին վկայությունը:

Մասնավորապես, այդ մասին գրել է 360 հեռուստաալիքը, ընդ որում՝ կցելով հեռացված գրառման սքրինշոթը:

«Մարկ Էսպերանտո, անվտանգության նախարար. «Հրադադարի ռեժիմը բավականին լավ է պահպանվում: Լինում են հրաձգություններ, որոնք արագ դադարում են: Նոր տարածքները կրկին բնակեցվում են քրդերով: ԱՄՆ-ի զինվորները չեն գտնվում ռազմական գործողությունների կամ հրադադարի գոտում: Մենք պահպանել ենք Նավթը: Զինվորներին տուն ենք վերադարձնում»,-գրել է Թրամփը: