ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: վարչապետը այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում եւ ուղիղ եթերով ցուցադրել համերգը:

«Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում:

Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար:

Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան:

Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիեւ»,- գրել է նա:

Նա համերգին ներկա է տիկնոջ` Աննա Հակոբյանի եւ կրտսեր դստեր` Արփիի հետ: