Ռեսթայլինգային Nissan Serena-ն ունի նոր «թեժ» Autech կատարում, գրում է Մոտոր-ը:          

Սովորական մինիվեններից նորույթը տարբերվում է սպորտային տեսքով, նոր դիսկերով, հարուստ սարքավորումներով, սրահում դիզայներական եւ մոդերնիզացված տեխնիկական լուծումներով:

Autech շարքին պատկանելիությունը մատնում են արծաթագույն ներդիրներով հատուկ բամփերները, լույսերը, խոշոր ռադիատոր ճաղերը ֆիրմային լոգոտիպով, 16-դյույմանի անվային դիսկերը, թափքի խորը կապույտ գույնը եւ ինտերիերում շեշտադրումները: Սրահը կապույտ եւ սեւ գունային գամմայում է, հեղինակները ներկայացնում են սրահում օգտագործված պրեմիալ կտորներն ու կատարելագործված ձայնամեկուսացումը:

Թարմացված Nissan Serena Autech-ի բնութագրիչները խոստանում են ներկայացնել հոկտեմբերի 26-ին Տոկիոյի ավտոսրահում: Մեքենան ունի 150 ձիաուժ հզորությամբ 2.0-լիտրանոց շարժիչ, որն աշխատում է էլեկտրաշարժիչի եւ վարիատորի հետ մեկտեղ:

Նոր մինիվենների վաճառքը Ճապոնիայում կմեկնարկի նոյեմբերի 15-ին: Գներն արդեն հայտնի են. Serena Autech տարբերակը կարժենա առնվազն 3 միլիոն 236 հազար յեն: