«Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդ, գեներալ Մազլում Աբդին Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան խախտել է հրադադարի ռեժիմը եւ շարունակում է էթնիկ զտումը:

Հեռախոսային զրույցի ժամանակ, որն անցկացվել է թարգմանչի օգնությամբ, նա նշել է, որ խորապես հիասթափված է Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից, եւ հավելել, որ «Միացյալ Նահանգները դեռեւս ժամանակ ունի սեփական կյանքի համար պայքարող քրդերին օգնելու համար»:

Նա ընդգծել է, որ շարունակվում է էթնիկ զտումը, եւ նշել է, որ այս պահի դրությամբ Թուրքիայի գործողությունների հետեւանքով զոհվել է 500-ից ավելի խաղաղ բնակիչ, իսկ 400 հազարից ավելի քրդեր բռնագաղթել են: