Ամերիկացի Ջոնի Մաքնայթը էլեկտրասղոցով ծառեր էր կտրում իր տան բակում, երբ սղոցը հանկարծ դուրս թռավ նրա ձեռքից եւ վիրավորեց ձախ ոտքը մինչեւ ոսկորը՝ առաջ բերելով ուժեղ արնահոսություն, տեղեկացնում է KGNS.TV-ն։ https://www.kgns.tv

Մաքնայթն օգնության կանչեց, եւ հենց այդ ժամանակ նրան օգնության հասավ մեկ տարեկան Ռեմբոն։

Շունն սկսեց հրել տիրոջը՝ փորձելով ոտքի կանգնեցնել նրան։ Վերջապես Մաքնայթին հաջողվեց ոտքի կանգնել եւ անգամ մի փոքր առաջանալ բակում։

Հետո շունը, ատամներով բռնելով թուլացած տիրոջ հագուստից, նրան քարշ տվեց մինչեւ տուն եւ սկսեց ուժեղ հաչալ։ Բարեբախտաբար, Ջոնիի կինը տանն էր։ Նա ոչինչ չգիտեր կատարվածի մասին եւ արագ «911» ծառայություն կանչեց։

Մաքնայթը եւ նրա կինն ասում են, որ Ջոնիի փրկության համար երախտապարտ են իրենց Ռեմբոյին, չէ՞ որ եթե նա չլիներ, տերը կարող էր մահանալ։