Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 20-ին, ժամը 21:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Արա Ս., ծնված 1989 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արա Ս.-ն հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: