Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 20-ին, ժամը 19:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայում՝ «Մեգա մոլ» առեւտրի կենտրոնի մոտակայքում, կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Օնիկ Ս.) գազի արտահոսքը: