Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ արժանապատիվ Տ. Ղեւոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից եւ ծառայության կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց թեմում ստանձնած հոգեւոր պարտականություններից, իր հովվական ծառայությունը եւս կբերի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: