Կանադական Hyperstealth ընկերության գիտնականները հայտնագործել են Quantum Stealth կամուֆլյաժային նյութը, որի օգնությամբ կարող են ստեղծել «անտեսանելիության վահան», տեղեկացնում է MIGnews-ը։

Հետազոտությունում, որը հրապարակվել է IFLScience պարբերականում, ճշտվում է, որ ավելի վաղ նման մակարդակի տեխնոլոգիաների մասին խոսվում էր միայն ֆանտաստիկայում։ Բայց այժմ  մարդուն անտեսանելի դարձնելը հնարավոր է դարձել։ Մասնավորապես, ստեղծված նյութը բարակ է թղթի պես եւ թանկ չէ։ Այն չի պահանջում սնուցման աղբյուր։

Դրանից ստեղծված քողարկասարքը լույսն այնպես է բեկում, որպեսզի կարելի լինի տեսնել միայն շատ մոտ կամ հակառակը՝ հեռու գտնվող առարկաները։

Այսպիսով, կողքից կարելի է տեսնել միայն այն օբյեկտները, որոնք գտնվում են մի քանի մետր հեռավորության վրա։ Օբյեկտը կամ մարդը, որը գտնվում է թիկունքում՝ որոշակի հեռավորության վրա, դառնում է միանգամայն անտեսանելի։

Նյութն ունի լայն հնարավորություններ եւ կարող է շեղել լույսը ուլտրամանուշակագույնից մինչեւ ինֆրակարմիր։