Նախորդ շաբաթ Դուբայում անցկացվող արհեստական բանականության կոնֆերանսին հնարավորություն ունեցա ներկայացնել Հայաստանի ներուժը արհեստական բանականության ոլորտում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միջոցառման շրջանակներում ի թիվս այլ մասնակիցների ես նույնպես արժանացա արհեստական բանականության ոլորտում ներդրման համար մրցանակին»:

Արշակյանը մեկ այլ գրառմամբ նշել է, որ Դուբայի արհեստական բանականության կոնֆերանսին հայկական Chessify ընկերությունը հպարտորեն ներկայացրել է Հայկական պոտենցիալը արհեստական բանականության ոլորտում: Նախարարը նաեւ տեսանյութեր է հրապարակել: