Թագավորական ախոռի (Cavallerizza Reale) շենքում հրդեհն սկսվել է երկուշաբթի առավոտյան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով իտալական Rainews24 հեռուստաալիքին։

Կրակը սկսվել է առավոտյան մինչեւ ժամը 8-ը եւ տարածվել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակ մտնող պատմական շենքի ամբողջ տանիքում։

Տեղում աշխատում է վեց հրշեջ թիմ։ Նախնական տվյալներով՝  հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Պատճառն առայժմ պարզված չէ։ Ճարտարապետական համալիրը մի քանի տարի կատարում է հանրային մշակութային կենտրոնի դեր։