ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք իրենք ստանում են քաղաքական հրահանգներ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ:

«ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի Հրայր Թովմասյանի ընտանիքին մենք չենք հրավիրել, երեւի ինչ-որ բան դուք խառնում եք»,- ասաց նա` դիմելով լրագրողին: 

Նշենք, որ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման ԱԺ դիմումը Սահմանադրական դատարանը վարույթ չընդունեց: Դրանից հետո ԱԱԾ էին հրավիրվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու դուստրերը, ինչը քննադատվեց բազմաթիվ իրավաբանենրի կողմից եւ որակվեց որպես «քաղաքական հետապնդում» նրա նկատմամբ: