Ամերիկյան զորքերը հատել են Սիրիայի սահմանը եւ մտնում են Իրաք Սահելա սահմանակետով՝ դեպի հյուսիսային Դոհուք նահանգ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ականատեսներին։

Քրդական աղբյուրը գործակալությանը տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերն ուղղվել են դեպի Իրաքյան Քրդստան։

Աղբյուրը նաեւ տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերն իրենց հետ տանում են ծանր տեխնիկայով 30 թրեյլեր եւ «Համերներ»։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն ասել էր, որ ամերիկյան զորքերը, որոնք գտնվում են Սիրիայում, ամբողջությամբ կտեղափոխվեն Իրաք։