Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ժողովուրդ ջան, մինչեւ ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։ Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»։