Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը երեկ` հոկտեմբերի 20-ին մեկնել է Գերմանիա։  Այս մասին NEWS.am-ին հայտնեց Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել էր Օհանյանի պաշտպանների միջնորդությունը  եւ թույլատրել Սեյրան Օհանյանին բուժման նպատակով մեկնել Գերմանիա։

Նշենք, որ պաշտպանության նախարարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։