Ավստրալական կարեւոր թերթերի առաջին էջերը լույս են տեսել առաջին էջերի մգեցված տեքստերով՝ ի նշան բողոքի մամուլի գրաքննության դեմ, տեղեկացնում է BBC-ն։

Բացի այդ, ավստրալական թերթերի մգեցված առաջին էջերում երեւում է «գաղտնի» նշումով կնիքը։

Բողոքի այս ակցիան ուղղված է ընդդեմ ազգային անվտանգության մասին վերջերս ընդունված օրենքների, որոնք, ըստ լրագրողների, «խեղդում» են իրենց ռեպորտաժները եւ ձեւավորում «գաղտնիության մշակույթ» Ավստրալիայում։

Միեւնույն ժամանակ, երկրի կառավարությունում ասել են, որ իշխանություններն աջակցում են մամուլի ազատությանը, բայց «ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել»։

Հունիսին Ավստրալիայի ռադիոհեռարձակման կորպորացիայում եւ News Corp Australia  պարբերականի լրագրողի տանը կատարվել են ոստիկանական շուրջկալներ։

ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները հայտարարել են, որ ոստիկանական ստուգումներ տեղի են ունեցել մի շարք հոդվածների առնչությամբ, որոնք գրվել են իրազեկիչների հետ հարցազրույցների հիման վրա։

Հոդվածներից մեկում խոսքը վերաբերել է ռազմական հանցագործություններին, իսկ մյուսում ներկայացվել է Ավստրալիայի քաղաքացիներին լրտեսելու կառավարական գործակալության փորձը։