Հայտնի գրող Ջոն Թոլքինի նախկին առանձնատունն Օքսֆորդում, որի տանիքի ներքո նա գրել է «Հոբիտ» վեպը, հանվել է վաճառքի, գրում է Daily Mail-ը։

Գրողն իր ընտանիքի հետ ապրել է վեցսենյականոց այս տանը 1930-1947 թվականներին։ Նրա աղմուկ հանած «Հոբիտ» վեպը լույս է տեսել հեքիաթային առանձնատուն նրա տեղափոխվելուց յոթ տարի հետո։

Տան վրա փակցված է կապույտ ցուցանակ՝ «Ջ. Ռ. Ռ. Թոլքին, «Մատանիների տիրակալի» հեղինակ, այստեղ ապրել է 1930-1947 թվականներին» մակագրությամբ։

Առանձնատան համար պահանջվում է 4 575 000 ֆունտ ստեռլինգ, իսկ անշարժ գույքի վաճառքի գործակալությունում տունը նկարագրում են որպես «Օքսֆորդի պատմության կարեւորագույն մաս»։

2004 թվականին տունը գնել է մասնավոր անձ ավելի քան 1,5 մլն ֆունտ ստեռլինգով։