Այբուբեն-տղա. այսպես են անվանում Թամերլանին։ Վերջերս լրացավ նրա չորս տարին, իսկ նա արդեն գիտի 40 այբուբենների տառերը։ Հայրենի քաղաքում՝ Կազանում վունդերկինդ տղան իսկական հանրահայտ դեմք է, տեղեկացնում է «Պերվի կանալ»-ը։

Թամերլանը հեշտությամբ նշում է տառերը, գրում դրանք ու կարդում գրեթե ցանկացած լեզվով։ 10 ամսականում երեխան անսխալ ցույց էր տալիս իր Թ տառը, իսկ երբ ծնողները նկատեցին նման արտասովոր հետաքրքրությունը, անմիջապես նրան այբուբեն գնեցին փազլների ու խորանարդիկների ձեւով։ Արդյունքում՝ մեկ տարեկանին մոտ նա կատարելապես գիտեր ռուսերեն եւ անգլերեն տառերը։

«Ինչի՞ց սկսվեց միաժամանակ խոսելու եւ կարդալու մեր ունակությունը, դա Տուրգենեւի «Հայրեր եւ որդիներ» գիրքն էր։ Լսում եմ՝ մրթմրթում է. «Տուրգենեւ, «Հայրեր եւ որդիներ», Տուրգենեւ, «Հայրեր եւ որդիներ»։ Մենք ծիծաղեցինք, իսկ հետո փողոց դուրս եկանք, ու սկսվեց. դեղատուն, հայդա հոկեյ»,- հիշում է Թամերլանի մայրը՝ Սվետլանա Սպիրինան։

Մեկուկես տարեկանից ծնողները հասկացան. Թամերլանն էլ կանգ չի առնի։ Եբրայերեն, արաբերեն, կորեերեն. նա սովորում էր այբուբեններն ակնթարթորեն եւ անմիջապես էլ տառերը գրում ալբոմում։

«Նա խելքից դուրս սիրում է շվեդական խանութը, որտեղ կան տարբեր լեզուների ուղեցույցներ, նա շատ է սիրում կարդալ ուղեցույցներ»,- պատմում է Սվետլանա Սպիրինան։

Նրա սենյակում, թվում է, խաղալիքներ չկան։ Միայն մանկական կոնստրուկտոր, այն էլ՝ վրան փակցված տառերով։ Հենց դրանք են Թամերլանի իսկական կուռքը։ Եվ երբ նա չի կարողանում գտնել հայերենի նշանը, նեղսրտում է։ «Մենք չգիտենք՝ որտեղից վերցնենք այդ այբուբենները, կան ոռւսերեն, անգլերեն կարեւոր տառերը, ծննդյան օրվա կապակցությամբ նվիրեցինք 3Դ գրիչ, որպեսզի տառերն ինքը սարքի»,- ասում է Թամերլանի մայրը։

Այժմ Թամերլանը գնում է բազմալեզու մանկապարտեզ, որտեղ անգլերենից բացի ուսումնասիրում է նաեւ չինարեն։ Տարօրինակ հիերոգլիֆներն առայժմ հեշտ չի յուրացնում, բայց խմբում նա բոլորից լավ է սովորում դրանք։

Յուրաքանչյուր երեք օրը մեկ իր համար ֆավորիտ է ընտրում։ Այսօր նա տարված է չինարենով եւ անընդհատ հիերոգլիֆներ է գրում։