WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով լսումները տեղի կունենան 2020 թվականի փետրվարին, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է Լոնդոնի դատավոր Վանեսա Բերեյցերի կողմից Ասանժի իրավաբանների միջնորդությունը՝ երեք ամսով լսումները հետաձգելու մասին մերժելուց հետո։

48-ամյա Ասանժին ԱՄՆ-ում ներկայացվել է 18 մեղադրանք, ներառյալ դավադրությունը՝ կառավարական համակարգիչները կոտրելու նպատակով եւ լրտեսության մասին օրենքի խախտումը։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, Ասանժը բանտում կանցկացնի տասնյակ տարիներ։