«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի   22-ին ժամը 08։00-ից մինչեւ հոկտեմբերի 23-ը ժամը 20։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Երեւանյան, Շահումյան, Հ․Արզոյան, Կամոյի, Խրիմյանի, Սայաթ-Նովա, Կ․ Զաքարյան, Չարենց, Թովմասյան, Մյասնիկյան, Իսակով, Գաբրիելյան, Անդրանիկի, Սախարովի, Վ․Մամիկոնյան, Շիրազ փողոցների, Բանավան, Երիտասարդության, Ա․Թովմասյան, Սարգսյան, Ստեփանյան, Մանուկյան, Լեռնագործների թաղամասերի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: