Արտաշատի գերեզմանոցում  հոկտեմբերի 19-ին ինքնասպանության փորձ կատարած 35-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը` նշելով, որ նա գտնվում է հիվանդանոցի վեակենդամացման բաժանմունքում:

«2 օր առաջ նրան վիրահատել ենք, սակայն նրա վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության ապարատին»,-ասաց նա` հավելելով, որ 35-ամյա տղամարդը հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 11։40-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում Ոստան գյուղից Քաղցրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում գտնվող Արտաշատ քաղաքի գերեզմանատանը Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Յուրիկ Հ-ն ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից փորձել է ինքնասպանություն գործել։

Արտակարգ դեպք Արտաշատում. 35-ամյա տղամարդը գերեզմանոցում փորձել է ինքնասպան լինել