Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայտնվել է Գինեսի Ռեկորդների գրքում, ասվում է կազմակերպության կայքում։

Մասնավորապես, հեռուստալրագրողը ռեկորդ է սահմանել մեկ շաբաթվա ընթացքում եթերում ամենից երկար գտնվելու համար։

Մեկ շաբաթում նա եթերում անցկացրել է 25 ժամ 53 րոպե եւ 57 վայրկյան, ասվում է կայքում։